• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աշուն

Փողոցով,

աշնանային փողոցով

աշխույժ քայլում է մի աղջիկ

զարմանալի կապույտ աչքերով:

Փողոցով՝

դեղնած տերևներ փողոցում,

աշնանային փողոցով

զնգալով անցնում են տրամվայները

լույսերը պայծառ վառած:

Փողոցում,

աշնանային փողոցում

մի ծառի հենված

ահա կանգնել եմ ես

և զարմանալի կապույտ

երազներ եմ տեսնում:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՀովհաննեսԳրիգորյան

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram