- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

13-14-րդ դարերի Կիլիկյան Հայաստանի Հեթում Պատմիչը նաև պետական գործիչ էր և հեթումյանների տոհմից։ 1294-1305-ին եղել է հայոց սպարապետ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մուսուլմանական իշխանությունների (հատկապես Եգիպտոսի սուլթանության) դեմ։ 1305-ին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307-ին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։ 1842-ին Մ. Ավգերյանը լատիներենից գրաբար է թարգմանել Հեթումի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների 1096-1307-ի պատմությունից։