top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Կարմիր վանքը հնավայր է Նախիջևանում, Նախիջևանի և Ղարադաղի լեռների կիրճում, Արաքս գետի ձախ ափին, Նախճավան գավառի տարածքում՝ ապառաժոտ բլրի գագաթին։

Անվանումն ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու պատճառով։

Հիմնադրվել է վաղ միջնադարում, հիշատակվում է սկսած 10-րդ դարից։ Ներկայիս համալիրը հնի տեղում կառուցել է Պողոս Մոկացի վարդապետը՝ 17-րդ դարի սկզբին, վերանորոգվել է 1697-ին ու 1831-ին։ Համալիրն ունի ուղղանկյուն, բուրգերով ուժեղացված պարիսպներ, որոնց կից կառուցված են բնակելի ու տնտեսական շինությունները, որոնք այժմ ավերակ են։ Եկեղեցին մեկ զույգ մույթով, արևելքից բազմանիստ աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով գմբեթավոր հորինվածք է։ Արևմուտքից կից է գավիթը, որը նույնպես մեկ զույգ մույթով դահլիճ է՝ պսակված զանգակատան գմբեթով։ Անմշակ բազալտից ու կրաշաղախով կառուցված եկեղեցու արտաքին ճակատները երեսպատված են աղյուսով, իսկ ներսը սվաղված է և զարդարված 19-րդ դարի որմնապատկերներով։

#ՎանքԵկեղեցի #Գիտեքթե #Սրբավայր

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page