top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գրական անունը (հուն.՝ ψευδώνυμος, լատ.՝ pseudónymos - «սխալ անուն», ψεύδος «փսեուդոս» - «այլ» և ὄνομα «օնոմա» - «անուն»)՝ օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես արվեստի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և պաշտոնապես գրանցված է, գրական անվան առկայության դեպքում կոչվում է ավտոնիմ (հունարենից)։

Արևելյան մշակույթում (օրինակ՝ ճապոնականում և չինականում) գրական անվան ընդունումը սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ միաժամանակ ինչ-որ ժամանակաշրջան պարտադիր է եղել։

Գրական անվան նպատակներին կարելի է դասել շատ երկար անունը ավելի կարճով փոխարինելու ձգտումը, ավելի հնչեղ անուն ստանալու նպատակը, մարդու ազգությունը գաղտնի պահելու ցանկությունը և այլն։

Շատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան)։ Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի)։ Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն)։

Հայտնի մարդկանց իրական և կեղծ անունները՝

Գրական կեղծանուններ

  • Ալեքսանդր Գրին - Ալեքսանդր Սերգեյի Գրինևսկի

  • Ալեքսանդր Սերգեյի - Ալեքսանդր Սերգեյի Պոպով

  • Ալեքսանդրա Մարինինա - Մարինա Արկադիի Ալեքսեևնա

  • Անատոլ Ֆրանս - Ժակ Անատոլ Ֆրանսուա Թիբո

  • Աննա Ախմատովա - Ախմատովա Գորենկո

  • Արկադի Գայդար - Արկադի Պետրովիչ Գոլիկովի

  • Բենիամին Կավերին - Բենջամին Ա. Զիլբեր

  • Վոլտեր - Ֆրանսուա-Մարի Արուե

  • Մաքսիմ Գորկի - Ալեքսեյ Պեշկով

  • Ջեկ Լոնդոն - Ջոն Գրիֆիտ Չեյնին

Գեղարվեստական կեղծանուններ

  • Գրետա Գարբո - Գրետա Գուստաֆսոն

  • Մարլեն Դիտրիխ - Մարիա Մագդալենա Դիտրիխ

  • Մերիլին Մոնրո - Նորմա Բեյքեր

  • Ռինգո Սթար - Ռիչարդ Ստարկի

  • Շեր - Շերիլին Սարգսյան

Քաղաքական կեղծանուններ

  • Լենին - Վլադիմիր Իլյիչ Ուլյանով

  • Վիլի Բրանդտ - Կարլ Հերբերտ Ֆրահմ

  • Ռուդոլֆ Աբել - Վիլյամ Հ. Ֆիշեր

  • Էրին Հանթերը - Վիկտորիա Հոլմս, Քեյթ Քերի

#Գիտեքթե #Գրականություն #Հետաքրքիր #Մեծեր

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page