- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հիմնադրել են հրապարակագիր Թեոդիկը և նրա կինը՝ Արշակուհի Թեոդիկը, 1907 թվականին, Կոստանդնուպոլսում։ Մինչև 1929 թվականը լույս է տեսել 19 գիրք, որից 1916-1920 տարիները՝ մեկ գրքով։ Ամենուն Տարեցույցները մեծածավալ գրքեր են (296-ից մինչև 736 էջ)։ 1907-1923 թվականին (Ա-ժէ տարիները) հրատարակվել է Կոստանդնուպոլսում, 1924 թվականին (ԺԸ տարին) Փարիզում, 1925 թվականին (ԺԹ տարին)՝ Վիեննայամ, 1926 թվականին (Ի տարին)՝ Վենետիկում, և 1927-1929 թվականներին (ԻԱ-ԻԳ տարիները)՝ Փարիզում։
Ամենուն Տարեցույցը պարունակում է տոմար, ժամանցի և գիտական նյութեր, հուշեր, ընտիր նամականի, հայագիտական, գրական-գեղարվեստական, բանասիրական, բանահյուսական, պատմահրապարա-կախոսական, արվեստագիտական հոդվածներ և վիճակագրություն։
Ամենուն Տարեցույցում հրապարակվել են Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի և այլոց անտիպ ստեղծագործաթյունները, արժեքավոր նյութեր հայ և համաշխարհային արվեստի մասին։ Ուշագրավ են Գ. Զոհրապի, Սիրանույշի, Մ. Մնակյանի հոդվածները թատրոնի և դերասանի կոչման մասին, Կոմիտասի երաժշտագիտական մի շարք հոդվածներն ու դասախոսությունները, Գ. Ֆնտգլյանի «Շեքսպիրը և իր հնչյակները» (1914), ֆրանսիացի հայագետ Ֆ. Մակլերի «Հայ արվեստն ու ճարտարապետությունը» (1924) ընդարձակ ուսումնասիրությունները, հայ բեմի գործիչների, նկարիչների, կոմպոզիտորների, գրողների, թարգմանիչներին և ազգային-քադաքականգործիչների հազվագյուտ կենսագրականները և այլն։ Շատ նյութեր լուսաբանում են հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի հարցերը, նոմարքոսների (կառավարիչների) իշխա– Մուտ աստվածուհու տաճարը Կառնակում։
Խորհրդային Հայաստանի տնտեսական ու մշակութային նվաճումները։ Տպագրվել են արժեքավոր թարգմանություններ՝ անգլերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, իտալերեն, չինարեն, իսպաներեն և այլն գրականություններից։ Ամենուն Տարեցույցի հատորները ամփոփում են վավերագրական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ լուսանկարներ։
Ամենուն Տարեցույցը կարևոր դեր է կատարել հայ մշակութային արժեքները ժողովրդականացնելու, աշխարհի տարբեր կողմերում ցրված հայ մտավորականությանը համախմբելու, 1920 թվականից հետո նաև սփյուռքահայությանը Խորհրդային Հայաստանի հետ կապելու գործում։ Ամենուն Տարեցույցը դասվում է հանրագիտարանային լավագույն հրատարակությունների շարքին։