- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * *
Աշխարհ իջած միակ որդիդ խաչին գամվեց լոկ մեկ անգամ,
Լոկ մեկ անգամ արյունոտվեց նրա մարմինն իբրև սուրբ հաց,
Իսկ ես տանջված մի խեղճ մարմին, դարձա անվերջ արյունաքամ,
Իմ սուրբ գինուն թույն ու թախիծ ու որոմ էր հացիս խառնած:
Էլ չեմ կարող այսպես ապրել, կենդանությամբ իմ մահանալ,
Կրակներով իմ մոխրանալ, իմ հույսերով հուսալքվել,
Էլ չեմ կարող տառապանքիս արցունքներով երջանկանալ,
Զրնգացող սիրո տեղակ զղջումներով ինձ ամոքել:
Աղաչում եմ քեզ իմ Աստված, լսիր գոնե ճիչն իմ վերջին,
Գեթ մեկ անգամ ժպտա հոգուս, եղիր ներող, եղիր անչար,
Կամ սև չարքից փրկիր դու ինձ, սպեղանի դիր իմ վերքին,
Կամ, հոժար եմ, առ իմ հոգին, քոնն է կյանքս խեղճ ու անճար: