- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ֆրանսիացի գրող Ալֆրեդ դը Մյուսեն նաև անդամ էր Ֆրանսիական ակադեմիայի։ Մյուսեի «Իսպանական և իտալական պատմություններ» (1830) բանաստեղծական առաջին ժողովածուն արժանացել է ընթերցողների ուշադրությանը։ «Ներկայացում բազկաթոռի վրա» (1832) երկրորդ ժողովածուում փառաբանել է ազատությունը, ծաղրել բուրժուական քաղաքականությունը։ Լայնորեն հայտնի է «Գիշերներ» (1835-1837) քնարական պոեմների շարքը, որի թախծոտ մտորումները մենակության արգասիք են։Մյուսեն ռոմանտիկ թատրոնի հիմնադիրներից է։ Նրա «Լորենցաչչո» (1834) պատմական դրաման, «Մարիանի կամակորությունը» (1833), «Սիրո հետ չեն կատակում» (1834), «Մոմակալը» (1835) սիրային-հոգեբանական պիեսներն աչքի են ընկնում ռեալիստական կերպարներով, լարված գործողությամբ։ «Դարիս զավակի խոստովանությունը» (1836, հայկական հրատարակչություն «Դարուս մեկ զավակին խոստովանանքը», հ․ 1-2, 1874-1875) հոգեբանական վեպում արտացոլված է 19-րդ դարի 20-30-ական թվականների ֆրանսիական իրականությունը։ Հայ իրականության մեջ Մյուսեն հայտնի է եղել դեռևս 19-րդ դարում։ Նրա գործերից հայերեն են թարգմանվել նաև «Մայիսյան գիշեր» (1897) և «Դեկտեմբերի մի գիշեր» (1900) պոեմները (տպագրվել են «Մուրճ» ամսագրում, թրգմ․ Հ․ Տեր-Գևորգյան), «Լուսին» (թրգմ․ Հ․ Թումանյան, 1910) բանաստեղծությունը և այլն։