top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մարկոս Տուլիոս Կիկերոնը (Ցիցերոն) (լատ.՝ Marcus Tullius Cicerō), հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա է և նշանավոր հռետոր։ Կիկերոնը ծնվել է հեծյալների դասին (Հին Հռոմում) պատկանող ընտանիքում, Արպինե ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Հռոմից հարավ-արևելք 100 կիլոմետրից մի փոքր ավել հեռավորության վրա։ Երբ լրացավ ապագա հռետորի 15 ամյակը, նրա հայրը, ով երազում էր իր երկու տղաներին՝ Մարկին և Կվինտոսին, տեսնել քաղաքական ասպարեզում, ընտանիքով տեղափոխվեց Հռոմ, որպեսզի զավակների համար ապահովի լավ կրթություն։

Ցանկանալով դառնալ դատական հռետոր՝ երիտասարդ Մարկոսը ուսումնասիրում էր հունական պոետների ստեղծագործությունները, հետաքրքրվում էր հունական գրականությամբ, ուսուցանում էր հունական ճարտասանություն հանրահայտ հռետորների մոտ, ինչպես նաև լսում և մեկնաբանում էր հանրահայտ հավաքավայր՝ Պուբլիոս Սլուպիցիոս Ռուֆոսի ամբիոնից, ելույթ ունեցողներին։

Հռետորը պետք է իմանար հռոմեական օրենքը, և Կիկերոնը սովորում էր այն ժամանակվա հանրահայտ իրավաբան Մուցիոս Կվինտոս Սցեվոլայի (հյուպատոս մ.թ.ա. 95 թ.): Հրաշալի տիրապետելով հունարենին Կիկերոնը ծանոթացավ հունական փիլիսոփայությանը։

Մ.թ.ա. 63 թ. զբաղեցնելով հյուպատոսի պաշտոնը՝ բացահայտել է Կատիլինայի դավադրությունը և սպանել տվել նրա դավակիցներին։ Քաղաքացիական պատերազմներում հարել է նախ Պոմպեոսի կուսակցությանը, բայց վերջինիս սպանությունից հետո հաշտվել Կեսարի հետ։ Վերջինիս մահից հետո ուժգնորեն հակառակվել է Մարկոս Անտոնիոսին՝ պաշտպանելով Կեսարի զարմիկ Օկտավիանոսին (ապագա Օկտավիանոս Օգոստոս կայսեր)։ Անտոնիոսի և Օկտավիանոսի հաշտվելուց և նրանց կողմից Երկրորդ եռապետություն կազմելուց հետո՝ եռապետների հրամանով սպանվել է։

Գագաթնակետին է հասցրել լատինական պերճախոսական արվեստը։ Նրա ատենախոսություններն ու ճառերն օրինակ են ծառայել հետագա դարերի լատինական և եվրոպական ամբողջ հռետորական արվեստի համար։ Պահպանվել է նրա նամակների մեծ մասը, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել մ.թ.ա. I դարի կեսերի հռոմեական քաղաքական պատմության որոշ դրվագների վերաբերյալ։

Նրա ճառերում՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թ.), «Ի պաշտպանություն Մանիլիոսի օրինագծի» (68 թ.), «Հարդարացում Պ. Սեստիոսի» (56 թ.) պահպանվել են կարևոր փաստեր և արժեքավոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ Կիկերոնն արևելյան իրադարձությունների, Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտող էր։ Կիկերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներից միակն է, որի վկայությունները նրա մասին պահպանվել են։

#Գիտեքթե #Մեծեր

23 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page