top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԱՅԿԱԶ ՔՈԹԱՆՋՅԱՆ

* * *

Այն ջերմությունը, որ քույրն է տալիս,

Չունի տիեզերքում և ոչ մի արև,

Դարդերս թաքուն ինքն էլ է լալիս,

Բայց միշտ բերում է ժպտերես բարև:

Այն նուրբ բուրմունքը, որ քույրն է տալիս,

Չունի աշխարհում և ոչ մի ծաղիկ,

Ամեն առիթով, երբ հյուր է գալիս,

Սիրտս երգում է մի անուշ տաղիկ:

Թող միշտ բարևիդ ջերմ ձայնը հնչի,

Քույր ի՛մ, աչքերդ թող թաց չլինեն,

Ոտքդ ուր դնես, թող միշտ կանաչի,

Խինդն ու ծիծաղը ուղեկից լինեն:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Ժամանակակիցգրողներ #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page