Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հովսեփ Ա Հողոցմեցին 449 թ. Արտաշատում հրավիրել է աշխարհիկ և հոգևոր մեծամեծների ժողով, որը միաձայն մերժել է պարսից Սասանյան արքա Հազկերտ II-ի հրովարտակը, որը հայ, վրաց և աղվանից կառավարիչներին պարտադրել է ուրանալ քրիստոնեությունը և դավանել զրադաշտական կրոնը։ 450 թ. ապրիլին Հովսեփ Ա Հողոցմեցին օրհնանքներով ու հորդորներով դատաստանի կանչված հայ երևելի նախարարներին և բարձրագույն պաշտոնյաներին Տիզբոն է ճանապարհել։ Տիզբոնում մահվան և աքսորի սպառնալիքի ներքո հայտնված հայոց կառավարիչները վճռել են առերես ուրացության գնով «զերծանել յորոգայթէն», վերադառնալ և գլխավորել պայքարը պարսկական վտանգի դեմ։ Հովսեփ Ա Հողոցմեցին իր հավատարիմ հոգևորականների համագործակցությամբ ժողովրդին հորդորել է զինված պայքար մղել Հայաստան ներխուժած պարսկական հսկիչ զորախմբերի և մոգերի դեմ։ Համաժողովրդական այդ պայքարը գլխավորել է Ղևոնդ Երեց Վանանդեցին, որը դեռևս Սահակ Ա Պարթևի աթոռակալման տարիներին նշանակվել էր կաթողիկոսի տեղապահը Բագրևանդ գավառում։ Նրա առաջնորդությամբ ժողովուրդը Բագրևանդի Անգղ ավանում ջախջախել է մոգերին ուղեկցող պարսկական զորախումբը, որը փորձել է քանդել տեղի եկեղեցին և այն վերածել մեհյանի։

#Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now