- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
Առավոտը
Լույսը լույսով շողշողաց, Երգը հնչեց սոխակի, Շողը շողով դողդողաց, Շուտով արև կծագի: Արշալույսի ցոլքերը Շապիկ հագան ծիրանի, Տեսան, թռան հավքերը, Նրանց հազա՛ր երանի: Դաշտի քնքուշ ծաղիկը Բացեց թերթեր բուրավետ, Եվ վաղորդյան շաղիկը Երկինք թռավ շողի հետ: Ու բարձրացավ թանձր մեգ Գետի փրփուր ջրերից, Ջրին ասավ մի եղեգ. — Տե՛ս, լո՜ւյս ծագեց վերևից: