- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
... Առանց ափսոսանքի
Այս ցավատանջ հոգիս նորից սիրով այրեմ,
Նորից կարոտ դառնամ, նորից բոցավառվեմ,
Արեգակի շողով թող աչքերս բանամ,
Ոտքից գլուխ օծվեմ ու բարի լույս դառնամ:
Թող բարի լույս դառնամ ամեն մեկի համար,
Ամեն մեկի հոգին աստծո լույսով ցողեմ,
Առավոտի նման շրջեմ աշխարհն արար,
Ու բաժանեմ կապույտ ու բաժանեմ շողեր...
Տառապանքը դեղին արմատահան անեմ,
Խավարի դեմ անել մաքառումի գնամ,
Ծաղիկների տեսքով գեղեցկություն ցանեմ
Եվ բախտիս հետ խռով նորից մտերմանամ...