top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Գուսան» երգչախումբը Կոմիտասի երկսեռ երգչախումբն է։ Գործել է 1910 - 1915 թվականներին (1914 - 1915 թ.թ. կոչվել է «Հայ գուսան») Կոստանդնուպոլսում։ Համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում։ Անձնակազմը՝ սկզբում 300, 1912 թվականից 200 հոգի էր։ «Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմաձայն կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով նաև որպես կրկնակ խումբ։ Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, «Պատարագ»-ը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաեվրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ)։ Համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագիր բացատրականներով։ «Գուսան»-ի ելույթները եղել են Կոստանդնուպոլսի ընդհանուր երաժշտական հայ ազգային կյանքի կարևոր երևույթ (1913 թվականի հոկտեմբերի 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400-ամյակների տոնակատարության կարևոր օղակներից մեկը)։ «Գուսան»-ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել «Կոմիտասյան հինգ սաները»՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը:

#Կոմիտաս #Գիտեքթե

7 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page