- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
Ժամացույցի առջև
Դու մե՜ծ ես, այո՛, Եվ ես՝ փո՜քր, այո՛. Բայց դու նման ես այն մեծ սլաքի՛ն, Որն իմ՝ ժամերը նշող սլաքի, Ամեն մի քայլին հասնելու համար, Վեց տասնյակ քա՜յլ է ստիպված անում. Նոր բան չե՜մ ասում, Ոչ էլ՝ քեզանից ինձ գերադասում, Կամ ձգտում հատուկ դիրքի ու փառքի._ Մենք ծառայում ենք նո՛ւյն ժամանակին Եվ ցույց ենք տալիս ժամանա՛կը նույն. Ես՝ դարի ժա՛մը` Դու… րոպե՜ն դարի. Իսկ մնացածը՝ ինչպես ուզու՜մ ես._ Մեծը դո՜ւ կոչվիր, Դո՜ւ փառք վաստակիր, Միայն, լսո՞ւմ ես, Գեթ հանուն դարի՛, Հանուն քո երդված մեծ գաղափարի՛, Ինձ… մի՛ խանգարի: