top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղից հայտնաբերվել էր աշխարհի ամենահին` 5,500 տարվա հնություն ունեցող կաշվե կոշիկը, հնագետները 2011 թվականին հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

2011 թվականին ուսումնասիրություններն անցկացվել են հայ, ամերիկացի և իռլանդացի գիտնականների խմբի կողմից: Հնագիտական միջազգային արշավախմբի ղեկավար և հայկական կողմի պատասխանատու Բորիս Գասպարյանը վստահեցրել է, որ սա աշխարհի ամենահին գինու հնձանն է: «Հնագիտական տվյալները համալիր կերպով հուշում են, որ այդտեղ հաստատապես գինի են արտադրել 6000 տարի առաջ»,- ասել էր գիտնականը: Հնձանի շրջակա տարածքում հայտնաբերվել էին նաեւ դիակների մասունքներ: «Այդտեղ նպատակը ոչ թե եղել է գինի պատրաստելը և պահեստավորելը, այլ պատրաստված գինին ուղղակի թաղման ծեսում օգտագործելը, որովհետեւ դարեր շարունակ միշտ մահացածների հետ գինի են դրել»,- ասել էր Բորիս Գասպարյանը:

Հայտնաբերված խաղողի կորիզները այժմ գտնվում են ԴՆԹ հետազոտության փուլում` պարզելու, թե խաղողի ի՞նչ տեսակից է պատրաստվել գինին, արդյո՞ք այդ տեսակները կապված են այսօր այդ տարածաշրջանում աճեցվող ավանդական տեսակների հետ, թե՞ ոչ: «Կորիզների նախնական դիտարկումը ցույց է տալիս, որ 6000 տարի առաջ արդեն մենք ունեինք մշակովի խաղող»,- ասել է գիտնականը:

#Գիտեքթե #Հետաքրքիր #Հայաստան #մշակույթ #Բնաշխարհ

3 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page