Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս

Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի, էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի, Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի՛ անի, Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։ Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր. Ասկըտ ասկերումըն գոված՝ հա՛մդ ունիս, գոզալ թաքավուր. Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր, Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։ Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ. Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ. Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ. Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի։ Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է. Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։ Բունիաթըս ավաղ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝ Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։ Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի. Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի. Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի պակսի. Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։

#ՍայաթՆովա #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now