top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

Սպասում եմ քեզ

Ես հավատում եմ, որ դու կաս, Ես սպասում եմ քեզ. Իմ բաղձալի և բացակաս, Ես սպասում եմ քեզ։ Դու խոստացել ես ինձ՝ հոգուս Կապույտ այգաբացին, Մթնշաղին իմ վաղահաս՝ Ես սպասում եմ քեզ։ Քո խոստումները երեկվա Այսօր չմարմնացան, Թեկուզ դու վաղն էլ չերևաս, Ես սպասում եմ քեզ։ Կաղնիս վաղուց է մերկացել Հույսի տերևներից, Թեկուզ դալուկ աշնանը գաս Ես սպասում եմ քեզ։ Մինչև վախճանն այս երազի Մնացել է մեկ վայրկյան, Երջանկության անմահ երազ, Ես սպասում եմ քեզ։

#ՆաիրիԶարյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page