Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գագիկաշենը կամ Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարը, հայկական ճարտարապետական հուշարձան է Անիում։ 1001−1010 թթ. կառուցել է ճարտարապետ Տրդատը, Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով՝ մայրաքաղաքում վերակերտելով ավերակ Զվարթնոցի տիպարը։ Կառույցի ավերակները բացվել են 1905−1906 թթ. պեղումներով։ Թորոս Թորամանյանը ուսումնասիրել և կազմել է Գագկաշենի վերակազմության նախագիծը, որը հիմնավորվել է հետագայում, պեղումներով Գագիկ Ա Բագրատունու՝ ձեռքին եկեղեցու մանրակերտը, արձանի հայտնաբերմամբ։Կառույցը եռաստիճան (եռահարկ) դեպի վեր աստիճանաբար նվազող տրամագծերով երեք գլանային (արտաքուստ բազմանիստ) ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածք է, որի հատակագծային հիմքը շրջանց սրահի մեջ ներառնված քառակոնքն է (սյունակազմ կոնքերի միջև չորս հուժկու մույթեր են)։ Երեք հարկի արտաքին պատերը գոտևորում են կրկնակի կիսասյուների վրա ձգվող դեկորատիվ կամարաշարեր։ Պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը ուրույն մոտեցումով մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։ 1013-ին տաճարը մեծ վնասվածքներ է ստացել (կառուցվածքային թերությունների պատճառով), և նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները, միջին հարկը պահող կամարները և այլն) ամրացվել են։ Այդուհանդերձ, Գագկաշենը կործանվել է (ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շենքերը)։ Հետագայում տուժել է նաև թուրքերի արշավանքից։

#ՎանքԵկեղեցի #Սրբավայր #Գիտեքթե #մշակույթ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now