top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Եւ ուրիշ ոչինչ

Կաթիլ մը արցունք Ես լոկ թափեցի Մեր բաժանումին Եւ ուրիշ ոչինչ...

Սիրտս ալ անշուշտ Քիչ մը ցաւեցաւ, Բայց այդ էր միայն Եւ ուրիշ ոչինչ...

Իսկ այսօր նորէն Քեզի կը սպասեմ, Կ'ուզեմ որ դառնաս՝ Եւ ուրիշ ոչինչ...

Արդէն ուշացար Ինչ ունիմ քեզի, Մոխրացած սէրս Եւ ուրիշ ոչինչ...

Մեր սէրը անցաւ Ու քեզմէ միայն Անունդ մնաց Եւ ուրիշ ոչինչ...

Նոր կեանքիս մէջ Անոր գտայ ես, Ներէ՛ սիրելիս... Եւ ուրիշ ոչինչ։

#ԱնուշՆագգաշեան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page