- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Գարեջուրը աշխարհի ամենասպառվող և հավանաբար ամենահին ալկոհոլային խմիչքն է, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո։ Գարեջրագործությունը ներառում է օսլայի խմորում, որը ստացվել է հացահատիկից, հիմնականում գարու ածիկից, սակայն ցորենը, եգիպտացորենը և բրինձը նույնպես լայնորեն օգտագործվում են։ Հիմնականում գարեջուրը համեմվում է գայլուկով, որը ավելացնում է դառնություն և ծառայում է որպես բնական կոնսերվանտ, չնայած այլ համեմունքներ էլ կարող են երբեմն օգտագործվել, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր և մրգեր։
Գարեջուրը աշխարհի ամենահին պատրաստվող ալկոհոլներից մեկն է, հավանաբար ավելի վաղ քան վաղ նեոլիթը կամ մ․ թ․ ա․ 9500 թվականը, երբ մարդը սկսեց մշակել հացահատիկ, գրավոր հիշատակություններ պահպանվել են անտիկ Իրաքում և անտիկ Եգիպտոսում։ Հնագետները ենթադրում են, որ գարեջուրը նպաստել է քաղաքակրթությունների ձևավորմանը։ Մոտավորապես 5000 տարի առաջ Ուրուկ (ներկայիս Իրաքում) քաղաքի աշխատողները վարձատրվում էին գարեջրով։ Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական սննդակարգում ստանում էր չորսից հինգ լիտր գարեջուր, որը ծառայում էր և որպես սնունդ, և որպես զովացուցիչ խմիչք, որը կարևոր էր բուրգի շինարարության համար։
Գարուց պատրաստված գարեջրի առաջին քիմիական վկայությունները հայտնաբերվել են արևմտյան Իրանի Զագրոս լեռներում գտնվող Գոդին թեփե վայրում և թվագրվում են մ․ թ․ ա․ 3500–3100 թվականներին։ Շումերական որոշ հիշատակություններ վերաբերում են գարեջրին, ինչպես օրինակ՝ Նինկասի աստվածուհուն նվիրված «Նինկասիի գովերգը» աղոթքը, որը ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ։ Էբլայի սալիկները, հայտնաբերված 1974 թվականին Սիրիայի Էբլա քաղաքում, ցույց էն տալիս, որ քաղաքում մ․ թ․ ա․ 2500 թվականին արտադրվում էր գարեջուր։ Թթված խմիչ պատրաստում էին Չինաստանում մոտ մ․ թ․ ա 7000 թվականին՝ օգտագործելով բրինձ և միրգ։
Գերմանական և կելտական ցեղերը Եվրոպայում գարեջուրը տարածել են դեռևս մ․ թ․ ա․ 3000 թվականին, այն հիմնականում պատրաստվում էր ընտանեկան մակարտադում։ Բացի սոյայից, վաղ եվրոպական գարեջրերը կարող էին պարունակել մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր, ինչպես օրինակ թմրադեղային խոտաբույսեր։ Սակայն, դրանք չէին պարունակում գայլուկ, այն ավելացվել է հետագայում՝ Եվրոպայում առաջին հիշատակումները եղել են մոտ 822 թվականին Կարոլինգներ դինաստայից Աբբոթի և 1067 թվականին՝ Հիլդեգարդ Բինգենցիի կողմից։
1516 թվականին Բավարիայի հերցոգ Վիլիամ IV-ը ընդունեց Ռայնհայթսգեբոթը, հավանաբար ամենահին սննդի որակի կարգավորումը, որը 21-րդ դարում դեռ օգտագործվում է, ըստ որի՝ գարեջրի թույլատրելի բաղադրիչներն են՝ ջուր, գայլուկ և գարու ածիկ։ Գարեջուր արտադրվել և վաճառվել է ընտանեկան մակարդակում մինչև արդյունաբերական հեղափոխությունը, սակայն 7-րդ դարում գարեջուրը սկսեց արտադրվել և վաճառվել Եվրոպական վանքերում։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում գարեջրի արտադրությունը արհեստավորականից արտադրությունից փոխվեց արդյունաբերական արտադրության, ընտանեկան արտադրությունները 19-րդ դարի վերջին արդեն դադարել են էական դեր ունենալ։ Խտաչափի և ջերմաչափ զարգացումը փոխեց եփումը՝ եփողին գործընթացի վրա ավելի մեծ հսկողություն և արդյունքի մասին ավելի լավ կարծիք թույլատրելով։