top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Պիպին Կարճահասակը (751-768 թթ.) եղել է Ֆրանկական պետության թագավոր 751-752 թվականներից մինչև մահը։ Պիպինի գահակալումով Ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը։ Տոհմանունը առաջացել է Պիպինի ավագ որդի՝ Կարլոս Մեծի անունից, ով հաջորդեց Պիպինին։

Պիպին Կարճահասակի հայրը՝ Կարլոս Մարտելը 732 թվականին Պուատիեի ճակատամարտում ծանր պարտության մատնեց Եվրոպա ներթափանցող արաբներին։ Կարլոս Մարտելին հաջորդեց Պիպին Կարճահասակը, ով 751 թվականին հռչակվեց Ֆրանկական պետության թագավոր։ Պիպինի գահակալության մեջ մեծ ավանդ ուներ Հռոմի պապը և այդ պատճառով որպես շնորհակալություն Պիպինը արշավեց Իտալիա և գրաված հողերը տվեց Հռոմի պապին։ Այս հողերի վրա ստեղծվեց Պապական պետություն։

#Գիտեքթե #Թագավոր

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page