• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Սուշին ճապոնական խոհանոցի ավանդական ուտելիք է, որը պատրաստավում է բրնձից և տարբեր ծովամթերքներից, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ բաղադրամասերից։ 1980-ական թվականների սկզբից սուշիները շատ հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։

Սուշիի առաջացման պատմությունը սկիզբ է առնում Հարավային Ասիայից, որտեղ խաշած բրինձը սկսել են օգտագործել ձկնեղենի պատրաստման և պահածոյացման համար։ Մաքրված և ոչ մեծ կտորներով կտրատված ձկան վրա լցվում էր աղ, խառնում բրնձի հետ, ստացվածի վրա դրվում քարե ծանրություն, որը մի քանի շաբաթ անց փոխարինվում էր կափարիչով։ Ձկան «թթվեցման» գործընթացը տևում էր մի քանի ամիս, ինչի շնորհիվ ձուկը պիտանի էր մնում մի ամբողջ տարի։ Բրինձը, որ վերածվում էր սոսնձանման զանգվածի՝ ոչ այնքան հաճելի հոտով, թափում կամ օգտագործում էին ձկան նոր չափաբաժին պատրաստելու համար։

Մոտավորապես 7-րդ դարում Չինաստանի և Թայլանդի միջոցով պատրաստման այս եղանակը ստացավ տարածում նաև Ճապոնիայում։ Սննդի մեջ թթվեցված /մարինացված/ ձկան օգտագործումը Հարավային Ասիայի երկրներում պահպանվել է մինչև մեր օրերը։ Սուշիի չինական հիերոգլիֆը նշանակում է մարինացված ձուկ, սակայն ինքը պատրաստման ավանդույթը Չինաստանում դադարել է որպես այդպիսին կիրառվել, Ճապոնիայում էլ ներկայումս նման կերպ պատրաստում են նարեձուսին։

XVII դարում ի հայտ եկավ բրնձի սուշին, որն ներառում էր խաշած բրինձ, բրնձի ածիկ, ծովային մթերքներ, բանջարեղեն։ Շուտով սկսեցին պատրաստել բրնձի քացախ, որը ավելացնում էին բրնձի մեջ, ինչը վերացրեց խմորման գործընթացը և զգալիորեն կրճատեց պատրաստելու ժամանակը։

Ամբողջ աշխարհում ժամանակակից տեսքով հայտնի և մեծ պահանջարկ վայելող սուշին 19-րդ դարում ստեղծել է խոհարար Հանայա Յոհեյը՝ Տոկիոյում։ Նա որոշեց ամբողջովին հրաժարվել մարինացված ձկան օգտագործումից և մատուցել այն հում վիճակում, ինչն էլ սուշիի պատրաստումը դարձրեց մի քանի րոպեների գործ։

#Գիտեքթե #Խոհանոց #մշակույթ

Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now