- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆ
Հոգիի յանձնում
Գիշերն ամբողջ ես արթուն էի, Եւ ինձ այցելու եկած էիր դուն... Եկած էիր դուն հմայքովդ ջինջ, Եւ հոգիդ բաց էր, ես հոն գտայ ինձ...
Ուրախ էր հոգիս... Հրեշտականման Կը պարէր թեթև... Եւ ես զգացի, Դուն ալ ինձ նման չուզեցիր մեկնիլ, Զի իմ հոգին ալ բաց էր քեզ համար...։
Եւ առաւօտեան Արևը Արդար Աստուած մեզ բաշխեց Իր Լոյսով պայծառ... Ի՜նչ առաւօտ էր, երա՞զ էր արդեօք, Տեսի՞լք էր միթէ, երկնային հրա՞շք...
Տէ՛ր, ամբողջովին հոգիս յանձնեցի Անոր՝ որուն Դուն ինծի ղրկեցիր...։