top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

* * *

Չեմ տեսել հողը իմ պապենական,

Բայց խորովվում եմ նրա կարոտով,

Որսկան չեմ եղել ես Ծովականում,

Բայց նրա վիթն է իմ սիրտը գերում․․․

Ես չեմ լողացել Վանա ծովակում

Ու չեմ ճաշակել տառեխը նրա,

Նույնիսկ Աղթամար կղզում չեմ եղել

Էլ ո"ւր մնաց, թե

Աղոթեի վանքում․․․

Ոտքս էլ չեմ դրել

Իմ Մասիս սարի սուրբ ձյունին ճերմակ,

Բայց կուզեմ ձյունն այդ

Լինի ինձ վերմակ․․․

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԴավիթՄշեցի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page