• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

Իմ վերջին սերս...

Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման, Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա Զգուշաքայլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․ Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր, Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև, Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․ Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ Խոցել բառով մը միակ, երբ մոտեցար քիչ մ'իրեն, Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․ Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ, Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար, Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։

#ՎահանԹեքեյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now