top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Փակիր աչքերդ՝ չերևաս

Ձուկը` ջրում, հավքը` երկնքում, գրիչը` թղթին, սլանում են նույն ուղղությամբ: Փակիր աչքերդ` աշխարհը չերևա: Հողը լափում է զավակներին: Հաճախ այն, ինչ ուզում եմ բացել քո մեջ, դու ինձ ընդառաջելով` ավելի խորն ես թաքցնում: Ես դռան վրայից ետ եմ վերցնում իմ թակոցները: Դու ինձ չես լքել` ինձ լքելով, դու լքել ես քո մեջ ապրող աստվածուհուն: Վկա աչքերդ` ինձ մոռացող: Սովածների փիլիսոփայություն` արդարությունը հաց է ավելի, քան հացը: Աղեղնավոր բառեր: Աներկինք թևեր: Բոզալաց տվող քամի և պատառոտված ներքնաշորերով արևալույս: Իմ կորած պոռնիկ: Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին: Շուրջս պտտվում է ինչ-որ մի ճախրուկ: Ես արդեն ճեղանվում եմ ճանապարհի նման: Թունավոր բույրերի հյուսակը խեղդում է` շուլալված պարանոցիս: Փակիր աչքերդ` չերևաս:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՎարդանՀակոբյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page