- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
* * *
Քեզ մոտեցա սեր հուսալով, Պայծառ դիմքիդ նայեցի, Ես — խավարած վշտի ամպով, Դու — արշալույս նազելի: Ես ասացի. «Ինձ քույր եղիր, Եղի՛ր ընկեր ցավակից, Սերըս, երգըս դու ընդունի՛ր Նվեր տանջված մի սրտից»։ Բայց դու, զավակ փարթամության, Չհասկացար երգս աղքատ. Դու — նույն անհոգ թռչնակ գարնան, Ես նույն երգիչն հուսահատ...