top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, երբ պատվիրանազանցության պատճառով մարդն ընկավ դրախտային նախաստեղծ, երանական վիճակից, մեղքը դարձավ պատնեշ մարդու և Աստծո միջև, մարդն ընկղմվեց անգիտության խավարի մեջ։ Քրիստոսն Իր մարդեղությամբ, երկրավոր կյանքի տնօրինական խորհուրդներով մարդկանց փրկեց մեղքից, սատանայի ծառայությունից, հեթանոսական բազմաստվածությունից, կռապաշտությունից, դժոխքի հավիտենական տանջանքներից՝ բերելով ճշմարիտ աստվածգիտության լույսը։ Տիրոջ փրկագործությունն ինչպես լայն իմաստով ողջ մարդկության, այնպես էլ նեղ իմաստով յուրաքանչյուրիս համար է։ Փարիսեցիների այն հարցին, թե ե՞րբ պիտի գա Աստծո արքայությունը, Քրիստոսը պատասխանում է. «Աստծո արքայությունը դրսից տեսանելի ձևով չի գալիս…. Աստծո արքայությունը ներսում՝ ձեր մեջ է» (Ղուկ. ժԷ 20-21)։ Պողոս առաքյալն ասում է. «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծո փառքից, բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ» (Հռոմ. Գ 23-24)։ Ասում է՝ ձրի, որովհետև մենք ոչինչ չէինք կարող վճարել այդ փրկության համար, իսկ Քրիստոսի մի կաթիլ արյունը մեր փրկության ողջ գինը վճարեց։ Յուրաքանչյուրս մեր մեջ պիտի փնտրենք այդ փրկությունը։ Ինչպե՞ս. նախ պետք է գիտակցենք, որ մեղավոր ենք և փրկության կարիք ունենք։ Քրիստոսն էլ եկավ հենց մեղավորների համար. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Ղուկ. Ե 32)։ Փարիսեցիներն իրենց արդար էին համարում, ուստի Քրիստոսի բերած փրկությունը նրանց համար չէր։ Ուրեմն փրկության առաջնային պայմանը մեղավոր լինելու գիտակցությունն է, որ առաջնորդում է մարդուն փրկության։

#Գիտեքթե #Կրոն

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page