top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Ես կգնամ

Ես կգնամ իմ այս ցավի ամպակուտակ ճանապարհով,

Թող անպաշտպան մարմնիս վրա կայծակները պայթեն վերից,

Ծվատվել է հոգիս վաղուց ճակատագրիս ծանր քարով,

Մի արցունք է կաթում անվերջ հողմահարված իմ թևերից։

Ես կգնամ ու կկանգնեմ անգամ մահվան խորշակի դեմ,

Իմ տնքացող ցավերի մեջ ինձ ոչ մեկը թող չկանչի,

Ինձ չմնաց այս աշխարհում երազանքի ոչ մի եդեմ,

Վերածվել է կյանքս վաղուց դժոխային մի տանջանքի․․․

Իմ մենության վիհերի մեջ թեկուզ անվերջ լաց եմ եղել,

Բայց կգնամ խավարի դեմ առանց ցավի ու մորմոքի,

Թեկուզ կյանքիս ամպերն են մութ անգթորեն ինձ հեղեղել,

Թող չխղճա ինձ ոչ մի մարդ ու ոչ մի սիրտ ինձ չամոքի․․․

#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահրամՀաճյան #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում