top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Շումերները հնագույն ժողովուրդ են Հարավային Միջագետքում, որոնք այդտեղ բնակվել են դեռևս մ. թ. ա. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբին սեմական ծագում ունեցող աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին շումերներն ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը նախ որդեգրվել է աքքադացիների կողմից, ապա տարածվել Արևմտյան Ասիայի շատ երկրներում, այդ թվում` Արարատյան թագավորությունում (Ուրարտու), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը, գրականությունը, մշակույթը։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ շումերերենը` որպես գրոց լեզու, մինչև մ. թ. ա. 2-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է աքքադացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։

#Գիտեքթե

17 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page