- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
Լուսադեմին
Անուշ հովերն են փչում, Ոսկի հասկերն են ծփում, Մանր ուլունք շաղ տալով՝ Բարակ առուն կարկաչում: Առվի կանաչ ափերին Գառն ու ուլն են արածում, Ծաղիկները թփերին Անուշ բուրմունք տարածում: Արշալույսը ոսկեզօծ Ծագեց հեռվից շողալով, Խոփը մտավ հողի ծոց, Ակոս շարեց սողալով: