• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ծիսամատյանը եկեղեցում գործածվող՝ գործնական-արարողական կիրառություն ունեցող սրբազան մատյան է։ Ծեսի և դրա հետ կապված Ծիսական ձևավորումը կապված է ընդհանրական եկեղեցու՝ որպես վարչական միավորի, կազմավորման հետ (I դ. վերջ)։ Ծիսամատյանը (առհասարակ ծիսական գրականությունը), սկզբնավորվել է հին հրեական իրականությունում։ Իբրև այդպիսին հին կտակարանում առկա են ծեսի (գլխավորաբար զոհաբերման և օծման) մի շարք նկարագրություններ (Ղևտ. 9.3–22, Ա Թագ. 16.13, Գ Թագ. 18.31–39 ևն)։ Նոր կտակարանում (Մատթ. 3.11, Ղուկ. 3.21) ու Եպիփան Կիպրացու Ավետարանի մեկնության մեջ (Մատենադարան, ձեռ. դ 949, 4750) տրվում են Պատարագի և Մկրտության վաղագույն նկարագրություններ։ Հայ եկեղեցու արարողակարգում առկա են Ավետարան և Ժամագիրք, Շարակնոց, Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Խորհրդատետր-Պատարագամատույց, Մաշտոց ծիսամատյանները։ Առաջինները կիրառվում են գիշերային, առավոտյան, արևագալի, երեկոյան, խաղաղական և հանգստյան ժամերգությունների ժամանակ, իսկ Մաշտոցը՝ անդաստանների գարնանացանն ու աշնանացանը, ջրօրհնեքը, պսակադրությունները, ննջեցյալների թաղումը, մանկանց մկրտությունը կատարելիս։ Հայ եկեղեցական մատենագրության մեջ ծեսի մասնակի նկարագրություններ տրվում են Ստեփանոս Սյունեցու, Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու՝ ժամակարգությանը և պատարագին նվիրված աշխատություններում։

#Գիտեքթե #Ծես #Գիրք

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now