top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մխիթար Գոշի դատաստանագիրքը միջնադարյան Հայաստանի ֆեոդալական իրավունքի հավաքածու է, որը կազմել է ինքը՝ Մխիթար Գոշը 12-րդ դարի վերջում։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։

Կնոջ և տղամարդու միջև ամուսնական հարաբերությունների հաստատումը կարևոր գրավական էր իրավունքի զարգացման տեսանկյունից: Համաձայն Գոշի կնոջ ամուսնական տարիքը 15 տարեկանն է։ Եթե ամուսնությունը տեղի էր ունենում նրա կամքին հակառակ, ապա համարվում էր, որ կինը հարկադրվել է ամուսնության, և այդպիսի ամուսնությունը համարվում էր ստիպողական, ուստի կինը կարող էր ամուսնալուծվել։ Մոտեցումն ուներ սկզբունքային նշանակություն, քանզի ամուսնությունը կամովին միություն, էր և կինը չէր կարող հարկադրվել։

Ամուսնաընտանեկան հարաբերություններում Գոշը ելնում էր մենամուսնության սկզբունքից՝ պատժելի համարելով երկկնությունն ու բազմակնությունը։ Այնուամենայնիվ ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը թույլատրվում էր ամուսնանալ երկրորդ, իսկ բացառիկ դեպքում նաև երրորդ անգամ։

Ըստ նրա արգելվում էր բռնությունը կանանց նկատմամբ։ Ամուսինն իրավունք չուներ մարմնական վնասվածքներ հասցնել կնոջը, հակառակ դեպքում պետք է պատժվեր այդ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնակիի չափով։ Եթե ամուսինը կրկներ իր արարքները տուգանվելուց հետո և վտանգեր կնոջ առողջությունը կինը իրավունք ուներ ամուսնալուծվելու։

Մխիթար Գոշը եզակի խնդիր բարձրացրեց, որը չենք գտնի այլ միջնադարյան աղբյուրներում այն է՝ գույքային իրավահավասարություն սահմանել տղամարդու և կնոջ միջև։

Կնոջն իրավունք էր վերապահվում ինքնուրույն տնօրինել իր գույքը։ Նա կարող էր իր սեփականությունը կտակել ըստ իր հայեցողության։ Երեխաները նրա ունեցվածքը ժառանգում էին անկախ հայրական ժառանգությունից։ Նման մոտեցումը կնոջ նկատմամբ առաջադիմական քայլ էր այդ ժամանակաշրջանի համար։

#Գիրք #Գիտեքթե #Օրենք

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page