- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Սփյուռքի հայությանը
Ես, որպես ծաղիկն Արազի ափին, Նայում ջրերին, կարոտում եմ դեռ, Դուք, որ հեռացաք այն սև օրերին,- Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Նայում Սևանա երազ ծովակին, Նայում կարոտով, կարոտում եմ դեռ, Կարծես նայում եմ մորս աչքերին,- Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Նայում Մասիսին մեր նվիրական, Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր, Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան,- Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Ու երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց, Թվում է, ձեզ հետ որբ եմ կարևեր, Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկած՝ Չեք մեռնում վշտից, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: