- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Մի վանահոր նման
Մի վանահոր նման,
Գնամ վանքում ճգնեմ,
Այս մեղավոր հոգիս,
Ամեն ինչից զրկեմ,
Վանքի խոնավ պատին,
Գմբեթներին անգամ,
Աղոթքների փոխան,
Իմ մեղքերս գրեմ:
Մի վանահոր նման,
Իմ մեղքերս քավեմ,
Ապաշխարանք դառնամ,
Եվ թողություն հայցեմ,
Տիրոջ գութը մի քիչ
Գոնե հիմա շարժեմ,
Գոնե ցավ ու կսկիծ,
Իր տիրությանն հանձնեմ:
Մի վանահոր նման,
Խենթ կրքերս զսպեմ,
Ծուռ մտքերս բառնամ,
Աղոթքներով շտկեմ,
Նախանձներս մերժեմ,
Բարությունս բանամ,
Ես ինձ ընդմիշտ հերքեմ,
Խիղճ ու աղոթք դառնամ: