• Ներսեհ Ա. Ա.

Անկեղծանում է ՀՀ վաստակավոր արտիստ՝ Մագդա Մկրտչյանը


Վերջերս Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ «Բարոկկո, Բարոկկո, Բարոկկո...» համերգային երեկոն, որի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո Մագդա Մկրտչյանը հանդես եկավ Հ. Պյորսելի, Ա. Կալդարայի, Ա. Վիվալդիի, Յ. Ս. Բախի, Գ. Ֆ. Հենդելի մեներգերով:

Մագդա Մկրտչյանը եղել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գոհար Գալաչյանի սանը, ապա վերապատրաստվել հանրահայտ Լուչիանո Պավարոտիի մոտ: 1999 թվականից սկսած, 20 տարի շարունակ իր ձայնով զարդարել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրանի բեմը: Բազմաթիվ մենահամերգներով հանդես եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում:

2006 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նույն թվականին Վատիկանում Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի ներկայությամբ ներկայացրել է հայ միջնադարյան շարականները, որը «Տելեպաչե» հեռուստատեսությունը հեռարձակել է աշխարհի 27 երկրներում:

2008 թվականին հիմնել է «3 սոպրանո» նախագիծը:

Արժանացել է մի շարք մրցանակների, միջազգային Գրան Պրիի, լավագույն կատարման համար ոսկե մեդալի, իսկ 2014 թվականին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը:

Թողարկել է 5 ձայնասկավառակ՝ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում:

giteqte.com կայքը չափազանց անկեղծ զրուցել է Մագդա Մկրտչյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև: Ես երբ փոքր էի…. շատ չարաճճի, ակտիվ, ու բոլորի կողմից սիրված երեխա էի:

Օպերան ինձ համար…. ազատություն է, մաքրություն, ի վերջո գործ, որն անում եմ առանց ակնկալիքի:


Չերգելն անհնար է, որովհետև…. ես ապրում ու շնչում եմ երգով, դա իմ կյանքն է:

Երգչի համար ամենակարևորը…. խաղաղ հոգեվիճակն է, կանոնավոր գրաֆիկն ու ամուր առողջությունը:

Լավագույն երգիչը կամ երգչուհին ինձ համար…. պրոֆեսիոնալ առումով պատրաստ երգիչն է:

Ես հուսահատվում եմ, երբ…. խաբում են:

Ամենամեծ երջանկությունը…. մենք ինքներս ենք կառուցում, ինչպես նաև մեր հարազատների, մտերիմների առողջ ու անհոգ լինելն է երջանկություն:


Չնայած ամեն ինչին, ես…. լավատես եմ, պոզիտիվ, կենսուրախ և միշտ նայում եմ առաջ, ուր բազում մտքեր ունեմ իրականացնելու:

Կյանքն իսկապես…. պայքար է:

Չկա այնպիսի մի բան…. որ լուծում չունենա, պետք չէ հուսահատվել ոչ մի բանից:

Բնավորությանս մեջ մի գիծ կա, որ…. երբեմն շտապում եմ:

Ինձ համար ամենակարևորը…. ընտանիքն է, մնացած ամեն բան ժամանակավոր է:

Ես հաճախ չեմ կարողանում զսպել արցունքներս, երբ…. անբուժելի հիվանդ մանուկներ եմ տեսնում, երբ անտուն աղքատներ եմ տեսնում:

Եթե ես կարողանայի.... ունենալ ֆոնդեր, կօգնեի բոլոր հիվանդներին ու աղքատներին:


Իմ ամենասիրելի երաժշտությունը…. ցանկացած գեղեցիկ երաժշտություն՝ դասականից մինչև էստրադա:

Ես չէի ուզի…. որ պատերազմ լիներ, որ ատելություն ու աղքատություն լիներ:

Անկեղծ ասած…. սիրում եմ կյանքը իր բոլոր գույներով:

Մարդու ամենակարևոր հատկանիշն ինձ համար…. անկեղծությունն է, աշխատասիրությունը, և հնարավորության դեպքում ուրիշին օգնելու կարողությունը:

Ես ափսոսում եմ, որ.... կյանքում սխալ մարդկանց եմ հանդիպել:


Ինձ համար ամենադժվար բանը…. գեղասահքն է:

Ես չեմ կարողանում ներել…. սուտը:

Ես երբեք չեմ երգի…. երբ տարիքի հետ ոչ պրոֆեսիոնալ թերություններ առաջ գան, երբ երիտասարդ լինի հերոսուհիս, բայց ես արտաքնապես չհամապատասխանեմ կերպարին:

Ինձ համար բաձարձակապես միևնույն է…. թե մարդիկ ինչ են բամբասում:

Ես երբեք չեմ թաքցրել.... այն, ինչ մտածել եմ, մարդկանց երեսին ասել եմ:

Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են…. անձնականից:

Ինձ բնորոշող երեք բառերն են…. օգնող, կենսուրախ, աշխատասեր:

Ես երգում եմ, որովհետև…. ապրում եմ երգով և քանի որ Աստված տաղանդ է տվել, պետք է աշխատես քեզ վրա, թե չէ դա էլ կվերցնի:

Եթե չերգեի…. բժիշկ կլինեի կամ խոհարար:

Եվ ինչևէ…. ուշադրություն մի դարձրեք չարախոսներին, նրանց սնունդը մեր ուշադրությունն է, մի սնեք նրանց:

Այս պահին ինձ համար ամենակարևորը…. առողջությունն է, որն իմ հարստությունն է:

Մարդի՛կ եկեք լինենք.… մարդ:

#Հարցազրույց

51 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now